Tert.am-ը գրում է.

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ կարևոր է, որ իշխանափոխության հետևանքով  Հայաստանի կառավարումն ստանձնած Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակամիջոցում արդեն երկրորդ անգամ է հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ Հայաստանում ներքաղաքական զարգացումների և իշխանափոխության հետ կապված որոշակի հարցեր դեռ կան Ռուսաստանում:

«Այս փուլում, երբ դեռևս նոր իշխանությունները փորձում են տարբեր կենտրոնների հետ հաստատել կապի խողովակները և անկեղծ փոխգործակցության խողովակներ ձեռք բերել, կարևոր են այցերի հաճախակիությունը և նման շփումները, հատկապես Ռուսաստանի հետ, որտեղ գոնե դեռ մեդիահարթակներում պահպանվում են տարաբնույթ մեկնաբանություններ»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանի պնդմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը պետք չէ որակել «անվստահություն» բառով:

 «Կարելի է որակել որպես որոշակի հարցեր՝ գործընթացները լիարժեք չընկալելու հետ կապված: Դա հասկանալի է, որովհետև ցանկացած հեղափոխական գործընթացներին բնորոշ է անորոշությունը»,- նկատեց նա:


Փորձագետի կարծիքով՝  հիմա Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն անկեղծության և փոխվստահության մթնոլորտ ստեղծել: «Այն հանգամանքը, որ նոր իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում են որպես առաջնահերթություն, շատ կարևոր է: Գոնե հրապարակային հայտարարվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը քննարկման ենթակա չէ»,- ասաց նա:

Ըստ Նարեկ Մինասյանի՝ հայ-ռուսական հարաբերությունները առաջնահերթային համարելն ապացուցող քայլերից է նաև ՀՀ-ի մասնակցությունը Ռուսաստանում կազմակերպվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել