Tert.am-ը գրում է.

Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման որոշումից հրաժարվելու ԱՄՆ-ի մտադրությունը վտանգավոր ու կասկածելի է, նման հայտարարություն է կատարել Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին, գրում է թուրքական haberler.com կայքը։

Նախարարը նշել է, որ Թուրքիան ցանկանում է ստանալ 10 կործանիչ, որոնց համար պատրաստ է վճարել 11 մլրդ դոլար, մինչ այս պահը Թուրքիան ամերիկյան ընկերությանն արդեն վճարել է ավելի քան 800 մլն դոլար։

Նշենք, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված՝ F-35-երի մատակարարումը Թուրքիային լուրջ հարցականի տակ էր դրվել։ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պարբերաբար մտահոգություններ են հնչել, որ ռուսական այդ զինատեսակը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի զինատեսակների և հատկապես F-35-ի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել