Վալենսիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընդամենը հինգ րոպեանոց շփումը գեղեցիկ կնոջ հետ տղամարդու օրգանիզմում բարձրացնում է կորտիզոլի մակարդակը։ Կորտիզոլը սթրեսի ազդեցության տակ արտադրվող հորմոնն է, որը կարող է բերել սրտի նոպայի։

84 ուսանող է մասնակցել այս անսովոր գիտափորձին։ Նրանցից յուրաքանչյուրին խնդրել են նստել սենյակում և սուդոկու լուծել երկու անծանոթների հետ միասին (տղամարդու և կնոջ)։ Ժամանակ առ ժամանակ անծանոթները հերթով լքել են սենյակը։

Երբ սենյակը լքում էր կինը, տղամարդկանց միասին թողնելով, ոչ մի արտասովոր բան տեղի չէր ունենում։ Սակայն երբ դուրս էր գալիս տղամարդը, թողնելով փորձի մասնակցին կնոջ հետ, ապա սենյակում մնացած տղամարդու մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն բարձրանում էր և նա սկսում էր նկատելի կերպով նյարդայնանալ։

Գիտնականները գտնում են, որ գրավիչ կնոջ ներկայությունը տղամարդուն դրդում է պոտենցիալ սիրահետելու մտքին։ Շատ տղամարդիկ չափից դուրս գեղեցիկ կանանց իրենց համար անհասանելի են համարում, այդ պատճառով էլ նրանց օրգանիզմում նման ուժեղ հորմոնալ ռեակցիա է տեղի ունենում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել