Փրինսթոնի համալսարանի հրատարկչությունն առաջին անգամ հրապարակել է Ալբերտ Էյնշտեյնի ակնարկները, որոնք նա գրառել է 20-ականների սկզբին։ Դրանցում նաև տարբեր ժողովուրդների վերաբերյալ ռասիստական արտահայտություններ կան։ Այս մասին հաղորդում է Guardian-ը։ Ֆիզիկոսն օրագրերը գրել է 1922-1923-ին Ասիա ուղևորությունների ժամանակ։

Էյնշտեյնը, որ ավելի ուշ ռասիզմն անվանել է սպիտակամորթ մարդու հիվանդություն, չինացիներին բնութագրում է որպես «աշխատող, փնթի և հիմար մարդիկ»։ «Յուրօրինակ անասնակերպ ժողովուրդ՝ ավելի նման մեքենայի, քան մարդանց։ Տխուր կլինի, եթե այս չինացիները ճնշեն մյուս ժողովուրդներին»,-գրել է Էյնշտեյնը։

Ցեյլոնի բնակիչների մասին ֆիզիկոսը գրել է, որ նրանք «բնակվում են կեղտի և գարշահոտության մեջ»։ «Նրանք քիչ են աշխատում և քիչ են պահանջում։ Կյանքի պարզ տնտեսական շրջան»,- նշել է Էյնշտեյնը։

Իսկ ահա ճապոնացիներին Էյնշտեյնն անվանել է «համեստ, կարգին և միանգամայն հրապուրիչ մարդիկ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել