Life.tert.am-ը գրում է.
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան ամուսիններ Դավիթ Թադևոսյանն ու Աստղիկ Խաչատրյանն իրենց որդու` Արեգի հետ տեղափոխվել են ԱՄՆ։ Դերասաններն այնտեղ էլ չեն դադարում մասնագիտական գործունեություն ծավալել։ Նրանք նոր աշխատանք ունեն, որի մանրամասները Աստղիկը վստահել է Tert.am Life–ին։
 
Հունիսի 17-ին Գլենդելում կկայանա «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորը  Դավիթ Թադևոսյանն է, գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորում է կինը` Աստղիկը։ Դավիթն այս ներկայացումը բեմադրել էր նաև Հայաստանում` «Սիրահարված տաքսիստը» խորագրով Աննա Հարությունյանի, Ռոզի Ավետիսովայի, Արմեն Մարգարյանի, Մարի Գրիգորյանի և Սարգիս Հակոբյանի մասնակցությամբ։ ԱՄՆ մեկնելուց հետո դերասանը որոշել է վերաբեմադրել այն` ադապտացնելով ամերիկյան իրականությանը։ Ստացվել է նոր աշխատանք` «Փախի՛ր կնոջիցդ» խորագրով, որտեղ խաղում են ինքը, կինը, Աիդա Թորոսյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանն ու Զոհրաբ Բեկ–Գասպարենցը։
 
«Ներկայացման  լուծումներն ու զարգացումները և՛ անսպասելի են, և՛ հետաքրքիր, և՛ շատ ծիծաղելի: Ներկայացումը ստացված է և, անկասկած, արժե դիտել։ Ինչ վերաբերում է իմ կերպարին` շատ նմանություններ ունենք: Առաջին հերթին հոգատարությունն է և այն մեծ սերը, որ տածում եմ ամուսնուս նկատմամբ»,– ասաց դերասանուհին, որից իրական կյանքում ամուսինը փախչել չի ուզում։)

Ամուսինները համատեղ աշխատանքի երկարամյա փորձ ունեն։ Աստղիկը նկատեց, որ ամուսնու հետ աշխատելը պարտավորեցնող  է. «Դավթի  պահանջներն  ինձնից  անհամեմատ շատ  են: Ամեն  գնով  փորձում  եմ  արդարացնել դրանք: Միևնույն  ժամանակ,  և՛  դժվար  է,  և՛  հեշտ: Հեշտ  է  այն առումով, որ  նաև տանը  հնարավորություն  ունենք  խոսելու և քննարկելու իմ կերպարը կա այլ հարցեր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել