Life.tert.am-ը գրում է.

Երեկ՝ հունիսի 13-ին, դերասան Բեն Ավետիսյանը երևանյան ռեստորաններից մեկում նշել է ծննդյան 27-ամյակը: Դերասանն ասում  է, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս տարեդարձը նշելու ծրագիր չունեցել, ինքն անակնկալ կերպով հրավիրվել է իր ծննդյան խնջույքին:

 Tert.am Life-ի հետ զրույցում Բենը պատմեց ընկերների մատուցած անակնկալի, ստացած նվերների, ինչպես նաև այս տարվա մասնագիտական կարևորագույն ձեռքբերման մասին: Բենը նկատեց, որ ծննդյան օրը նշել չի սիրում, տարեդարձից մի քանի օր առաջ դեպրեսիվ վիճակում է հայտնվում, սակայն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ընկերները անակնկալ հավաքույթ են կազկակերպել նրա համար:

 «Ծննդյանս օրը, կեսգիշերն անց տանից դուրս եկա, բոլոր ընկերներիս ասելի էի, որ գործեր ունեմ, որպեսզի որևէ մեկի մտքով չանցներ անակնկալ անել: Ես չեմ սիրում այդ օրը և փորձում եմ ուշադրության կենտրոնում չլինել, սակայն այս տարի էլ ընկերներիս հաջողվեց ինձ խաբել:

Ընկերներիցս մեկը՝ Գարիկ Սաֆարյանը, գաղտնի խնջույք էր կազմակերպել, հրավիրել իմ բոլոր մտերիմ մարդկանց, գործընկերներին, ընդ որում՝ հենց այնտեղ, որտեղ նախորդ տարի էլ էին նույնպիսի անակնկալ մատուցել, բայց այս տարի ավելի հետաքրքիր էր»,-պատմեց Բենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել