Armtimes.com-ը գրում է.

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ ռեժիսոր Երվանդ Մանարյանին երեկ վիրահատել են: Արվեստագետի վիրահատությունը բարեհաջող է անցել, նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Վերջինիս որդին՝ Քրիստ Մանարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հոր առողջական վիճակն արդեն կայուն է, հիվանդասենյակ տեղափոխելուց հետո գիտակցությունը տեղն է եկել, ինքնազգացողությունը լավ է: Մանարյանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե երբ դուրս կգրվի Երվանդ Մանարյանը:

94-ամյա Մանարյանը մինչ այս ֆիզիկապես բավական ամուր է եղել եւ երբեւէ չի բողոքել ինքնազգացողությունից, ինչն էլ նպաստեց վերջինիս բավականին բարդ վիրահատության հաղթահարմանը:

Նշենք, որ բժիշկները, հաշվի առնելով Մանարյանի տարիքը, նախապես ընտանիքի հետ քննարկել էին վիրահատություն կատարելու հարցը եւ վերջիններս համաձայնել էին: Երվանդ Մանարյանը հունիսի 11-ին, ազդրի կոտրվածքով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել