Ասում են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է սիրիական հակամարտության բոլոր դերակատարներին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ողջ ընթացքում իրավիճակը սրելուն միտված գործողություններից զերծ մնալու հորդորով: Նման մոտեցումը պարզաբանվում է այն տեսակետով, որ Մունդիալը դիտարկվում է որպես «Պուտինի անձնական նախագիծը և ռուսաստանցիների ազգային հպարտության առարկա», հետևաբար ՌԴ իշխանությունները փորձում են հնարավորինս ձերբազատվել նաև մարզական միջոցառման ընթացքում հնարավոր կողմնակի արտաքին խնդիրներից: Տեղեկատվության իրավացիությունն, իսկ դրա հաստատման դեպքում Մոսկվայի հորդորի ազդեցությունն, իհարկե, ցույց կտա ժամանակը, որը նաև որոշակիորեն կհստակեցնի Սիրիայում տարբեր դերակատարների միջև առկա փոխգործակցության և հարաբերությունների պատկերը:
Վերոնշյալի տրամաբանության շրջանակներում, թերևս, կարելի է կանխատեսել նաև Մոսկվայի նման գործելաոճը մեկ այլ տարածաշրջանում դարձյալ առնվազն ՌԴ ազդեցությանը և շահերին առնչվող Արցախի հիմնախնդրի ուղղակի դերակատարների հետ շփումներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել