«Շատ պարզունակ կլիներ Մանե Թանդիլյանի հրաժա­րականը բացատրել կուտակային համակարգի նկատմամբ վերաբերմունքով: Մանավանդ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում իր նշանակման առաջին իսկ օրերից նա շատ զգուշավոր էր արտահայտվում այս համակարգի մասին: Մասնավորապես՝ մայիսի 21-ին նա իր էջում գրառում է արել, որտեղ բոլորովին էլ արմատական մոտեցում չի դրսևորել և, այսպես ասած, տեղ է թողել «նա­հանջի համար»:

...Մեր աղբյուրները հաղորդում են, որ Թանդիլյանն այլ տարաձայնու­թյուններ էլ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ համոզվել է, որ հետագա պաշտոնավարման դեպքում այդ տարաձայնությունները խորանալու են, ուստի որոշել է հրաժարական տալ: Եվ քանի որ վստահ է եղել, որ իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հա­յաստանը», կուսակցության նախա­գահը՝ էդմոն Մարուքյանը, իր ընկեր­ները դեմ են լինելու և փորձելու են համոզել հրաժարվել այդ մտքից, անմիջապես գրել է ֆեյսբուքում և հայտարարել հրաժարականի և կուսակցությանն անդամությունը սառեցնելու մասին:

Ուշագրավ է, որ հեղափոխու­թյամբ ոգևորված մարդիկ, փո­խանակ մեղադրեին Մանե Թանդիլյանին՝ թիմին «դավաճանելու», կես ճանապարհից հետ դառնալու մեջ, երեկ դիֆերամբներ էին ձոնում նրա հասցեին, անվանում խիզախ ու սկզբունքային մարդ, օրինակելի կերպար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել