««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունում ստուգումներ են. մանրազնին ստուգվում են նախկին նախարարների բոլոր գործերը: Մասնա­վորապես՝ թիրախավորված են Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարինե­րին նախարարությունում կատարված աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  այս հանգամանքը սարսափի մեջ է գցել Աշոտյանի թիմին, նրանք զանգահարում են իրար և մտահոգված փորձում հիշել, թե ով ինչ կասկածահարույց գործարք է կատարել: 

ԿԳ նախա­րար Արայիկ Հարությունյանը մարտական է տրամադրված և համոզված է, որ չարաշահումներ հայտնաբերվելու են, իսկ ստուգումները անհետևանք չեն մնալու»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել