«Թավշյա հեղափոխությունից հետո Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: ԱԱԾ աշխատակիցները երեկ հատուկ գործողություններ են իրականաց­րել Երևանի քաղաքապետարանի շեն­քում տեղակայված «Երևան» հիմնադրա­մում:


...Նկատենք, որ սա Երևանի քաղաքա­պետարանի հետ առնչվող երրորդ քրգործն է: Ոստիկանությունը ստուգումների արդյունքում չարաշահումներ ու յու­րացումներ էր հայտնաբերել «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ում, որը թափառող կեն­դանիների վնասազերծման ծառայու­թյուններ է մատուցում Երևանի քաղա­քապետարանին՝ մշտապես հանդիսա­նալով հայտարարված մրցույթների հաղ­թողը: Հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն էր չարաշահումներ հայտնաբերել քաղաքապետարանին ծառայություն մատու­ցած «ԱՆՆԱ-80» ՍՊԸ-ում, գումարներն այստեղ հափշտակվել էին, իսկ աշխա­տանքներն ամբողջությամբ իրականաց­ված լինելու մասին կեղծ կատարողական­ներ էին հաստատվել վարչական շրջան­ների աշխատակիցների կողմից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել