Նիգերիայից մի տղամարդ հորը հուղարկավորել է նոր BMW-ով: Նա այդ քայլին դիմել է, որպեսզի իր ծնողը ոճային այն աշխարհ մտնի: Պարզվում է՝ տղան ժամանակին հորը խոստացել է, որ վերջինս կունենա արագընթաց մեքենա, այդ պատճառով հոր մահվանից հետո որդին գնել է 66.000 դոլար արժողությամբ մեքենան և հուղարկավորել հորը դրա մեջ: Իսկ ահա համացանցի օգտատերերը դա համարում եմ անիմաստ ծախս և անխելքություն: Նրանք կարծում են, որ ծնողի համար նա պետք է մեքենա գներ, երբ նա ողջ էր, իսկ ահա մահվանից հետո ուղղակի հուղարկավորեր համապատասխան որակյալ դագաղով: Իսկ ահա օգտատերերից մեկը գրել էր, որ պարզ է արդեն, թե ինչու են սևամորթ մարդիկ այդքան աղքատ: 2015 թվականին նմանատիպ աղմուկ էր բարձրացել, երբ Նիգերիայից մեկ այլ հարուստ անձ մորը հուղարկավորել էր նոր Համմեր ավտոմեքենայով, իսկ Չինաստանում տղամարդուն հողին էին հանձնել իր սիրելի մեքենայի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել