Armenpress.am-ը գրում է.

Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Ժնեւում կքննարկեն Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հայտարարության մեջ, որը տարածվել Է հունիսի 13-ին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներին հրավիրել Է Ժնեւ՝ կոնսուլտացիաներ անցկացնելու 2018 թվականի հունիսի 18-ին եւ 19-ին եւ քննարկելու Սահմանադրական կոմիտեի ստեղծումը: Նրանք ընդունել են հրավերը»,-ասված Է հայտարարության մեջ: 

Նշվում Է, որ քննարկմանը հնարավոր Է նաեւ այլ երկրների մասնակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել