Panorama.am-ը գրում է.

«Մանե Թանդիլյանը ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ քաղաքական գործիչ է: Ես սա ասում եմ ոչ թե որպես գործընկեր, այլ մարդ, ով նրան ճանաչում է առնվազն 30 տարի: Դպրոցական տարիքից եմ ճանաչում, մենք նույն  քաղաքից ենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թանդիլյանի հրաժարականին:

«Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերում նախկին պատգամվոր, այժմ արդեն սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանի որոշմանը: Սա քաղաքական որոշումներից մեկն է, որը ես չեմ մեկնաբանում: Ես հիմա եթե ասեմ, որ նրա հրաժարականը կառավարության առաջին ճաքն է, կամ առաջին ճաքը չէ, դուք էլ կգրեք, որ նախկին իշխանությունը չարախնդում է: Դա կառավարության ներքին խնդիրն է: Ես ասել եմ, որ կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել