«Առաջիկայում «Ծառուկյան» խմբակ­ցությունը նոր պատգամավոր կունենա: Ինչպես հայտնի է, խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է մանդատը վայր դնելու, ինչպես նաև կուսակցությունը լքելու մասին: Օրեր առաջ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր, թե իրենք փորձելու են համո­զել գործընկերոջը, որպեսզի հետ վերց­նի մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Սակայն «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ Մերուժան Սիմոնյանի որոշումը վերջնական է: Հրաժարականի պատճառներն իրակա­նում շատ խորն են, և որքան էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե երբևէ պաշտոնի կռիվ չեն անում, սակայն ակնհայտ է, որ Սիմոնյանի որոշումը հենց դրանով է պայմանավորված: Նա Սյունիքի մարզպետ դառնալու հույսեր է ունեցել, սակայն վերջին պահին պարզվել է, որ այդ պաշտոնն այլ մար­դու են հատկացնում՝ Գագիկ Ծառուկյանի ընկերոջ որդուն՝ Կարեն Համբարձումյանին:

Եվ հիմա Սիմոնյանին փոխարինողի հարցում ևս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Սիմոնյանը պատգամավոր է դարձել Վայոց ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից՝ հավաքելով 8168 ձայն: Նրանից հետո հաջորդ առավե­լագույն ձայն ստացած թեկնածուն Դա­վիթ Հարությունյանն է (4694 ձայն)՝ Եղեգնաձորի քաղաքապետը, և մեր տեղեկություններով՝ մանդատը վերցնե­լու ցանկություն չունի: 
Նրանից հետո ավելի շատ քվե ստացել է Աղասի Հակոբջանյանը (4373 ձայն), սակայն նրա խորհրդարան գալը միանշանակ չէ: Սյունիքի նորանշանակ մարզպետ Համբարձումյանը հենց Հակոբջանյանի փեսան է, և այս պարագայում կստացվի աները՝ պատգամավոր, փեսան՝ մարզպետ, սակայն ԲՀԿ-ականները հակված են, որ այսպիսի կապերը մի­անշանակ չեն ընդունվի թե´ հասարա­կության, թե´ նոր կառավարության կող­մից: Մեր տեղեկություններով՝ այս պա­հին այդ առումով քննարկումներ են ընթանում, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: Հավելենք, որ Հակոբջանյանից հետո էլ մյուս ձայներ ստա­ցած թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է՝ 4033 ձայն, սակայն նա էլ արդեն պատգամավոր է համամասնական ընտրակարգով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել