Այս անգամ կողոպուտի զոհ է դարձել ո՛չ թանկարժեք զարդերի սրահը, ո՛չ սարքավորումների խանութը, այլ կեղծամներ պատրաստող սրահը: Գիշերով անհայտ անձը ներխուժել է այդտեղ և գողացել 6 կիլոգրամ մազ: Գողացված մազերի արժեքը գնահատել են գրեթե կես միլիոն ռուբլի: Աշխատակիցներին զարմացրել է այն փաստը, որ, բացի մազերից, գողն այլևս ոչինչ չի վերցրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել