operativ.am-ը գրում է

Հանրապետության տարածքում`

Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 13-ին անձրևի հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճա՝ 34.30C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.40C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.30C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել