14 տարեկանում Մելիսա Օդենն իմացավ սարսափելի մի լուր: Նրա մայրը ցանկացել էր ընդհատել հղիությունը, երբ կրծքի տակ կրում էր Մելիսային: Սակայն երեխայի ճիչը լսելուն պես օգնության է հասել բուժքույրը և գտել նրան բժշկական իրերի մեջ ընկած: 41-ամյա Մելիսան իմացել է, որ լույս աշխարհ է եկել լրիվ չձևավորված, ու հետո իրեն որդեգրել են: Նա չգիտեր, որ կարող է ծնվել մահացած, սակայն ողջ է մնացել:

Նրա 19-ամյա մայրը փորձել է երեխայից ազատվել աղային թունավոր լուծույթի միջոցով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է գտնել ու փրկել նրան: Նրանք կարծում էին, որ երեխան կույր կլինի և հնարավոր է սրտի արատ ունենա, սակայն փոքրիկը հատուկ սարքերի միջոցով կարողացավ լիովին ձևավորվել և առողջ լինել:

Այս պատմությունն իմանալուց հետո Մելիսան երկար փնտրեց ու գտավ իր իրական մորը: Նրանց հանդիպումը տեղի ունեցավ երեք տարվա պարբերական նամակագրությունից հետո: Կինը տեղյակ չէր, որ տարիներ առաջ այդ չարաբաստիկ օրն իր երեխան փրկվել է, նա անգամ չգիտեր՝ տղա է լույս աշխարհ եկել, թե աղջիկ: Սակայն, հանդիպելով մորը, Մելիսան նրա աչքերում զղջում տեսավ: Կինն այս ամբողջ ընթացքում մտածել է, թե սեփական ձեռքերով սպանել է իր երեխային և ամբողջ կյանքն անցկացրել այդ մեղքի զգացումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել