operativ.am-ը գրում է

Հաջորդ շաբաթ հայկական պատվիրակությունը կմեկնի Թեհրան՝ իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու և նոր գների մասին բանակցելու նպատակով: Այս մասին հայտնել է Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային կապերի հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն, ում խոսքով Երևանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել Իրանից գազի մատակարարման ծավալները:

Ըստ Բարբազադեի՝ Իրանի Ազգային գազային ընկերության և Երեւանի ՋԷԿ-ի միջև պայմանագիրը վերաբերում է գազը էլեկտրաէներգիայով փոխանակելուն: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումը 1 միլիոնից մինչև 1.6 միլիոն խորանարդ մետր ավելացնել »,- նշել է նա: Այս մասին հայտնել է հաղորդում է IRNA-ն:

Եթե կողմերը համաձայնության գան, ապա Իրանը, համապատասխանաբար, Հայաստան մատակարարվող գազի ծավալը կավելացնի:

Նա հավելել է, որ Հայաստան կարող է ավելի շատ գազ ներկրվել, և Իրանը գազի արտահանման ծավալների ավելացման հետ խնդիր չունի, քանի որ Երևանը կարող է վճարել կամ փոխարենը Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա տրամադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել