Armtimes.com-ը գրում է.

Փարիզի հյուսիսային արվարձաններից մեկում՝ 10-րդ թաղամասում անհայտ անձը պատանդներ է վերցրել եւ պահանջում է իրեն կապել Իրանի դեսպանատան հետ։ Այդ մասին հաղորդում է Le Figaro-ն՝ հղում կատարելով Փարիզի իրավապահ մարմիններին:

Նախնական տվյալներով պատանդները երեքն են, որոնցից մեկը հղի կին է: Հաղորդվում է նաեւ, որ պատանդներից մեկը վիրավոր է։ 

Ըստ ֆրանսիական մամուլի տվյալների հարձակվողը զինված է ատրճանակով եւ պայթուցիկ նյութով: 

Դեպքի վայրում են հատուկ ծառայության աշխատակիցներ եւ հրշեջներ, թաղամասում ընթանում է հատուկ գործողություն։

Դրդապատճառների մասին առայժմ հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել