Yerkir.am-ը գրում է.

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն էր Մանե Թանդիլյանը, ով քիչ առաջ հայտարարեց նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե «կառավարության անդամները չպետք է դեմ արտահայտվեն», Մանե Թանդիլյանը պատասխանեց.

«Ես կուզենայի չմեկնաբանել այդ արտահայտությունը: Իրականությունը այն է, որ ես միշտ ունեցել եմ տեսակետներ, որոնք արտահայտել եմ միշտ, անկախ հանգամանքներից ու միջավայրից: Ես Նիկոլ Փաշինյանի հետ որպես  պատգամավոր եմ աշխատել, և երբևէ նման հարց չի հնչել, որ պետք է բոլորը միաձայն լինեն, այդ դեպքում հարց է առաջանում, ինչու՞ են կառավարության նիստերում նախարարները քվեարկում: Տեսակետներ պետք է լինեն, դրանք կարող են տարբերվել, բազմակարծությունը դեռ ոչ ոք չի չեղարկել»:

Հարցին, թե ինչո՞վ  է զբաղվելու այսուհետ, Մանե Թանդիլյանը չցանկացավ այս պահին այդ հարցին պատասխանել, ասելով միայն, որ կան ավելի հետաքրքիր աշխատանքներ, քան նախարարի աշխատանքն է ու քաղաքականությամբ զբաղվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել