Life.tert.am-ը գրում է.

«Միսս հայուհի 2018» մրցույթի անցկացման կարգը հստակեցվել է։ Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը մանրամասներն առաջինը պատմել է Tert.am Life–ին ու հայտնել, որ այս տարի մրցույթն անցկացվելու է հեռուստատեսային տարբերակով, համագործակցելու են «Շանթ» հեռուստաընկերության հետ։

Միջոցառմանը ներկա է լինելու սահմանափակ քանակությամբ հանդիսատես` մոտ 500 հոգի։ «Որոշեցինք այս տարբերակով անցկացնել, քանի որ նախորդ տարի բավականին մեծ աշխատանք էինք արել, որպեսզի բեմում գեղեցիկ միջոցառում ունենայինք, սակայն այն ավելի շատ ուղղված էր հանդիսատեսին։ Հեռուստադիտողները տուժեցին, քանի որ ամբողջական տեսարանը չստացան, մինչդեռ մրցույթին հեռուստատեսությամբ հետևողների թիվն ավելի լայն մեծ էր»,– ասաց Գոհարն ու հավելեց, որ հեռուստադիտողներին կմատուցեն դիտարժան շոու։

Մրցույթին աղջիկները կներկայանան լողազգեստով, երեկոյան զգեստով և պարային համարով. «Այս տարի շեշտ ենք դրել խորեոգրաֆիայի վրա։ Աղջիկները կպարապեն մինչև մրցույթը։ Պարային համարի շնորհիվ նրանք ինքնադրսևորվելու հնարավորություն կունենան»։

«Միսս Հայաստան 1998»–ի տիտղոսակիրը նկատեց, որ մինչև մրցույթը 2 շաբաթ հեռուստադիտողին կներկայացնեն աղջիկների մասին պատմող տեսանյութեր և  «Միսս հայուհու» օրագրերը, որպեսզի մինչև մրցույթը հեռուստադիտողներն արդեն ծանոթ լինեն աղջիկներին, ունենան իրենց ֆավորիտները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել