Panorama.am-ը գրում է.

«Մենք կարծում ենք, որ խափանման միջոցը պետք է փոխվի և այո, երաշխավորել ենք: Բնականաբար, զավեշտալի է մտածել, որ իրենք կարող են խոչընդոտել գործի քննությանը»,-ԱԺ-ում լրագրողնորի հետ զրւյցում այսօր այս մասին ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դաշինքի պատգամավորների գործողությանը՝ երաշխավորագիր ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու երաշխավորուրթյամբ:

«Ավելին, երբ ծանոթանում ես գործին, այսպես կոչված իրեղեն ապացույցներին, բավականին մեծ հարցեր են առաջանում: Ուստի, ինչպես ստորագրել էինք Արամ Մանուկյանի և «Սասնա ծռերից» մի քանի այլ կալանավորված անձանց հա,մար, այդպես էլ դիմեցինք Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: Կարծում եմ՝ վաղը դատարանն իր որոշումը կհրապարակի»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները ստորագրել էին նաև քրեական  հեղինակությունների համար, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցին կդժվարանա պատասխանել, ինքը այդ մասով որևէ տեղեկություն չունի: «Միգուցե իրենք անձնական, մարդկային ինչ-ինչ մոտիվացիանորվ ստորագրել են: Ես անձամբ դրանից տեղյակ չեմ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել