Բոլորս էլ դեռ դպրոցական տարիների պատմության դասերից հիշում ենք, որ մի քանի հարյուրամյակ առաջ մարդիկ շատ ավելի կոպիտ ու դաժան էին, ոմանք անգամ ուղղակի անմարդկային էին: Պատիժներից ու տանջանքներից իրական ներկայացումներ էին դարձնում, չնայած որ այդպիսի դաժան պատիժների պատճառներ կարող էին լինել դատարկ ու անիմաստ պատրվակները:
Պատմական ճշմարտության խեղաթյուրում
Հին Չինաստանում ու մայաների մոտ հեշտությամբ կառափնարան էին բարձրացնում պատմական ճշմարտության խեղաթյուրման համար: Մարդկանց կողմից պատմության ճիշտ արտացոլմանն ու արտաբերմանը հետևում էին վարձու ոստիկանները, որոնք կարող էին ձերբակալել յուրաքանչյուրին, ով նրանց կասկածելի կթվար: Ի դեպ, գլուխը կտրելը Չինաստանում անմարդկային արարք էր համարվում: Իրենց հանցագործներին չինացիները կախում էին և ստիպում էին ասեղներ կուլ տալ:
Սիրավեպ օտարերկրացիների հետ
Միջնադարյան Անգլիայում ծանր հանցագործություն էր համարվում սիրավեպ ունենալն օտարերկրացու հետ: Բոլոր այն քաղաքացիները, որոնք հաջողել էին սիրային կապի մեջ մտնել այլ պետությունների ներկայացուցիչների հետ, մեղադրվում էին պետական դավաճանության մեջ և պատժվում էին քառատմամբ: Մեղադրվողները ոչ մի կերպ չէին կարողանում արդարանալ և օգնել իրենք իրենց. նրանց ուղղակիորեն զրկում էին ձայնի իրավունքից:
Փիլիսոփայական աշխատանքներ
Փիլիսոփայական այն աշխատանքների հեղինակները, որոնք կասկածի տակ էին առնում Աստծու գոյությունը, սարսափելի պատիժների էին արժանանում, որոնց թվում էր ատամների դաժանաբար քաշումը: Ի դեպ՝ ատամնաբուժության համար նախատեսված մի շարք սարքեր ի հայտ են եկել հենց այս ժամանակաշրջանում՝ Միջնադարում:
Պետական գանձարանի թալանում
Այս արարքի համար անձանց պատժում էին ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Ռուսաստանում: Ռուսաստանում տարբերությունն այն էր, որ բուն պատժից առաջ հանցագործներին ճիպոտահարում էին կեչու ճյուղերով:
Բանջարեղենի գողացում
Հին Հունաստանում կյանքից կարելի էր զրկվել հասարակական տնկարկներից բանջարեղեն գողանալու համար:
Վատ խմորված գարեջուր
Պարսկաստանում վատ գարեջրագործները զրկվում էին կյանքից՝ գիտակցաբար նախընտրելով մյուս կյանքի ճանապարհը բռնել: Գարեջուրը վատ խմորելու պատճառով նրանց համար դաժան պատիժներ էին կիրառվում. այդպիսի մարդկանց կա՛մ խեղդում էին գարեջրի մեջ, կա՛մ ստիպում էին այնքան գարեջուր խմել, մինչև որ մահը վրա հասներ: