««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում կլուծարվի ԳԱԱ Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը: ԳԱԱ-ն այս հարցով հունիսի 8-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Գործը կքննի դատավոր Ռուբեն Ափինյանը: Նշենք, որ հիմնադրամի տնօրենը գեներալ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանն է: Նա հիմնադրամը հիմնադրել էր դեռ 2003 թվականին: Սակայն, ինչպես պարզեցինք հիմնադրամի՝ վերջին տարիներին ներկայացրած հաշվետվություններից, 2013 թվականից այն գրեթե չի գործել. ֆինանսական մուտքեր չի ունեցել, գումարներ չեն ծախսվել, ծրագրեր չեն իրականացվել: Ասել է թե` հիմնադրամի գոյությունը վերջին տարիներին եղել է սիմվոլիկ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել