«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ոստիկանության համակարգում հատուկ ընտ­րությունների վերահսկմամբ զբաղվող մարմին է ստեղծվելու, կամ գոնե այս փուլում զգացվում է նման մարմին ունենալու անհրաժեշտությունը:


Մեզ հասած տեղեկություններով՝ այս փուլում քննարկվում է, թե ինչ ֆոր­մատով պետք է ստեղծվի այդ մարմինը՝ ներգերատեսչական որոշումներո՞վ, թե՞ Ոստիկանության մասին օրենքում կատարվելու են նաև օրենսդրական փոփոխություններ: Ոստիկանության լրատ­վության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժամանակ»-ին փոխանցեցին, որ այս պահին նման որևէ մարմին ստեղծելու մասով որևէ քննարկում չի գնում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել