Կոլորադո նահանգի դպրոցներում բուժքույրերը կարող են ծնողների գրավոր համաձայնությամբ տալ երեխային դեղամիջոցներ, որոնք ունեն թմրանյութային հիմք: Մարիխուանայի նման տարբերակը կտրվի միայն այն երեխաներին, ում թույլատրել է բժիշկը և համաձայնություն է տվել ծնողը կամ խնամակալը: Իսկ ահա ինքնուրույն բերել թմրամիջոցը դպրոց կամ տեղափոխել այն դպրոցական ավտոբուսով երեխաներին խստիվ արգելված է: Կոլորադոն առաջին նահանգն է, որտեղ թույլատրել են օգտագործել, աճեցնել ու վաճառել մարիխուանան ոչ միայն բժշկական նպատակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել