Թունավոր օձի գլխատումը տղամարդու համար վտանգավոր եղավ: Կտրված գլխից դուրս ցցված ժանիքը վնասեց և ներսում գտնվող թույնը քիչ մնաց՝ սպաներ նրան: Նույնիսկ կտրված գլխով թունավոր օձը կարող է վտանգավոր լինել: Տղամարդն այգին փորելիս էր տեսել օձին և անմիջապես բահով կտրել գլուխը: Այնժամ, երբ նա փորձում էր հավաքել օձի մնացորդները, կտրված գլուխը կծում է նրան: Տղամարդու մոտ միանգամից ներքին արնահոսություն է սկսվում, և նա կորցնում է գիտակցությունը: Սովորական խայթոցի ժամանակ պահանջվում է 2-3 չափաբաժին հակաթույն, իսկ ահա այս դեպքում պահանջվեց 26 այդպիսի չափաբաժին:

Բժիշկները համոզված չէին, որ նրան կհաջողվի ապրել, սակայն հիմա նա ապաքինվում է:

Թունավոր օձի խայթոցի ռեֆլեքսը պահպանվում է երկու ժամ շարունակ, եթե անգամ սողունի գլուխն առանձնացված է մարմնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել