Panorama.am-ը գրում է․

Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության ամրապնդմամբ, այդ թվում՝ ինտեգրացիոն նախաձեռնությունների շրջանակում։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասված է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շնորհավորական ուղերձում, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հղել է իր հայ գործընկերոջը՝ Արմեն Սարգսյանին։

«Անցած քառորդ դարում հայ-բելառուսական կապերը զարգացման ամուր դինամիկա են արձանագրել, այժմ էլ կառուցողական երկխոսություն է ծավալվում։ Բելառուսում շահագրգռված են Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության շարունակականությամբ և ամրապնդմամբ»,- ասել է Լուկաշենկոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել