Armenpress.am-ը գրում է.

629 միգրանտներով փրկարարական նավը մնացել Է Միջերկրական ծովում: Իտալիայի ներքին գործերի նոր նախարար Մատեո Սալվինին հրաժարվել Է նրանց նավահանգիստ թողնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 
Սալվինին՝ «Հյուսիսի լիգա» աջ կուսակցության առաջնորդը, հայտարարել Է, որ միգրանտներով լի «Ակվարիուս» նավը պետք Է ընդունի Մալթան, բայց այնտեղ նրա հետ համաձայն չեն: 
Մալթայի իշխանությունները պնդում են, որ SOS Mռditerranռe գերմանական բարեգործական կազմակերպության աշխատակիցները միգրանտներին վերցրել են Լիբիայի ջրերում, ինչը նշանակում Է, որ փրկված մարդիկ գտնվում են Իտալիայի իրավասության ներքո:


Իտալիան հիմնական երկիրն Է, որի տարածքով Եվրոպայում են հայտնվում Աֆրիկայի հյուսիսից ժամանած փախստականների մեծամասնությունը: 
Վերջին համընդհանուր ընտրությունների ժամանակ «Հյուսիսի լիգան» իր ընտրողներին խոստացել Էր կոշտ դիրք բռնել միգրանտների նկատմամբ: 


SOS Mռditerranռe բարեգործական կազմակերպությունը, որին պատկանում Է «Ակվարիուսը», հաղորդել Է, որ նավն իտալական Ծովային փրկարարական համակարգող կենտրոնից հրահանգներ Է ստացել՝ չշարժվել տեղից՝ գտնվելով Իտալիայից 35 ծովային մղոն (մոտավորապես 65 կիլոմետր) եւ Մալթայից 27 ծովային մղոն (մոտավորապես 50 կիլոմետր) հեռավորության վրա: 
Դրա հետ մեկտեղ իրավապաշտպանները ճշտել են, որ միգրանտներին նավի վրա են հավաքել վեց տարբեր փրկարարական գործողությունների ընթացքում, որոնք անցկացվել են Լիբիայի ափերի մոտ: 
ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի վարչության իտալական ստորաբաժանումն իշխանություններին ու պատասխանատու անձանց հորդորել Է «անհապաղ լուծում գտնել, որը «Ակվարիուս»-ի վրա գտնվող միգրանտներին ու փախստականներին թույլ կտա արագորեն եւ անվտանգ ափ իջնել»:
Գերմանիայի իշխանություններն Իտալիային եւ Մալթային կոչ են արել անհապաղ «կատարել իրենց հումանիտար պարտավորությունները»:


SOS Mռditerranռe-ում հայտնել են, որ նավի վրա գտնվող փախստականների թվում կան 123 դեռահասներ՝ առանց մեծահասակների ուղեկցության, 11 փոքր երեխաներ եւ յոթ հղի կանայք:
Ինչպես «Թվիթեր»-ում ճշտում Է նավի վրա գտնվող լրագրողուհի Անելիզ Բորժը, դեռահասները 13-ից մինչեւ 17 տարեկան են: Նրանք փախել են Էրիթրեայից, Գանայից, Նիգերիայից եւ Սուդանից:
Ինչպես հայտնի Է դարձել վերջին ժամերին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել Է, որ թագավորությունը պատրաստ Է ընդունել «Ակվարիուս» նավը՝ 629 միգրանտներով: Այդ մասին ասված Է երկրի կառավարության ղեկավարի՝ հունիսի 11-ին տարածված հայտարարության մեջ: 
Նախարարների կաբինետի ղեկավարը «հանձնարարություն Է տվել, որ Իսպանիան կատարի միջազգային պարտավորությունները հումանիտար ճգնաժամի հարցում եւ հայտարարել Է, որ երկիրը իսպանական նավահանգստում կընդունի «Ակվարիուս» նավը, որի վրա 600-ից ավելի մարդ Է գտնվում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել