Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների միջև բազմաթիվ կոնֆլիկտային հարցեր կան: Դրանցից մեկն այն է, որ Մոսկվան դժգոհ է անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայումից: Այդ մասին հայտնի է դարձել  Коммерсантъ-ին:

Ըստ թերթի` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 11-ին այդ հարցը բարձրացրել է Ալմա Աթայում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Լաբորատորիաները բացվել են Հայաստանի և Ղազախստանի տարածքում` ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ, և անհանգստացնում են Ռուսաստանին: Նման լաբորատորիաներ են գործում նաև Ուկրաինայում ու Վրաստանում:

«Մեր հատուկ ծառայություններն ու գիտնականները լարված են այդ լաբորատորիաների ի հայտ գալով: Չեն բացառում, որ դա ինչ-որ կերպ կարող է հետագայում օգտագործվել մեր դեմ: Չէ՞ որ դրանք Արևմտյան Եվրոպայում չեն ստեղծվում»,- Коммерсантъ-ի հետ զրույցում ասել է ներկայանալ չցանկացած ռուս դիվանագետ: Նրա խոսքով՝ Մոսկվան այդ լաբորատորիաներին հասանելիություն ունենալու ցանկություն ունի:

Ըստ թերթի տվյալների` Երևանի հետ անգամ քննարկվում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ առանձին փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել