Գիտնականները խորհուրդ են տալիս պարբերաբար օգտագործել կարկադե՝ հաղորդում է «24» հեռուստաալիքը: Այս թեյն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և օգնում ազատվել ավելորդ քաշից՝ նշում են մասնագետները:

Բժիշկների կարծիքով՝ իր այս հատկությամբ կարկադեն փրկում է բոլոր նրանց, ովքեր տառապում են դիաբետով:

«Կանոնավորելով խոլեստերինի մակարդակը՝ կարկադեն կանխում է շաքարի մակարդակի բարձրացումը և նպաստում լյարդից տոքսինների դուրս գալուն»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել են բժիշկները:

Ըմպելիքն օգնում է նաև հիպերտոնիկներին՝ նպաստում է արյան ճնշման իջեցմանը, կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Բժիշկները խորհուրդ են տալիս կարկադե խմել հատկապես այն կանանց, ովքեր դժվար են տանում դաշտանային փուլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել