Նախաճաշից հաճախակի հրաժարվելը կարող է հանգեցնել ինֆարկտի, կաթվածի և շաքարախտի։ Նման եզրահանգման են եկել Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի առողջ սննդի բնագավառի փորձագետները։

Այսպես, փորձագետների գնահատականներով, ամեն չորրորդ մարդ կանոնավոր կերպով հրաժարվում է նախաճաշից։ Սական դա առողջության համար շատ վտանգավոր սովորություն է, որի հետևանոքով մարդիկ տառապում են խոլեստերինի բարձր մակարդակից և զարկերակային բարձր ճնշումից։

Այս երկու ցուցանիշներն էլ ինֆարկտների, կաթվածների և սրտանոթային այլ հիվանդությունների զգալի գործոններ են համարվում։  Չնախաճաշող մարդիկ նաև հաճախ ճարպակալման զոհ են դառնում, նրանք որոշ սննդային նյութեր պակաս են ստանում և շաքարախտով են տառապում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել