Մի՞թե «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմը առավելագույնս մոտ է իրականությանը։ Դրա մասին ինչ-որ չափով վկայում է Չիլիում հայտնաբերված գտածոն. ոչ այն է՝ դինոզավր է, ոչ այն է՝ չուպակաբր։

Աղմկահարույց բացահայտումն արել է մի տղամարդ, երբ անցնելիս է եղել Հարավային Ամերիկայի անտառի միջով։ Հարկ է նշել, որ կմախքն իր առանձնահատկություններն է ունեցել. կենդանին ինչ-որ խառնուրդ է եղել։ Նրա գլուխը դինոզավրի գլուխ է հիշեցրել, իսկ մարմինը ստանդարտից դուրս է եղել։

Տղամարդը համոզված է, որ չուպակաբր է գտել. գիտնականների համար առեղծված հանդիսացող մի էակ։ Եթե հավատանք ֆերմերների և սեփական տների բնակիչների պատմածներին, չուպակաբրը կանոնավոր կերպով հայտնվում է իրենց կենդանիների մոտ և ծծում է նրանց արյունը։

Կենդանու մասին առաջին անգամ դեռևս քսան տարի առաջ են խոսել Պուերտո Ռիկոյում։ Սակայն փաստացի տեղեկություններ չուպակաբրի գոյության մասին չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել