ԱՄՆ քոլեջների յուրաքանչյուր ուսանող, որն ավարտում է 2018 թվականին, կկարողանա Հանս Ռոսլինգի «Փաստացիություն» (Factfullness) գիրքն անվճար ներբեռնել: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը:

Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:

«Փաստացիություն» գրքի հեղինակը միջազգային առողջապահության հարցերով շվեդ բժիշկ և պրոֆեսոր է: Գրքում նա պատմում է այն մասին, որ աշխարհը շատ ավելի լավ վիճակում է գտնվում, քան մենք կարծում ենք:

Ինքը՝ Գեյթսը, գրքի մասին ասում է. «ամենակարևոր գրքերից է, որ ես երբևէ կարդացել եմ» և «աշխարհի մասին մտորելու համար անփոխարինելի ուղեցույց է»:

Գրքի անվճար էլեկտրոնային տարբերակը ԱՄՆ ավելի քան 4 միլիոն շրջանավարտ կստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել