Armtimes.com-ը գրում է.

Այսօր վաղ առավոտյան «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, աշխատակիցները կառավարությունից ու գործարանի ղեկավարությունից պահանջում են, որ գործարանը կրկին վերաբացվի:Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել էր իր գործունեությունը՝ պատճառաբանելով, թե անցնում է տեխնիկական վերազինման, մինչդեռ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, գործարանի՝ աշխատանքի դադարեցումը պայմանավորված է պոչամբարի վթարային, վնասված լինելով:Աշխատակիցները նշում են, որ ինչ փակվել է գործարանը, իրենք մեծ պարտքեր են կուտակել բանկերում ու խանութներում, սոցիալտնտեսական վիճակը գյուղում ծայրահեղ է:Գյուղացիների փոխանցմամբ, այս պահին գործարանում իրենց աշխատանքը շարունակում են շուրջ 400 մարդիկ, որոնց մեծ մասը անվտանգության աշխատակիցներն են: Այժմ իրենք պահանջում են, որ գործարանում աշխատեն միայն Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչները, այլ ոչ այլ վայրերի՝ պատճառաբանելով, որ հանքը գտնվում է իրենց գյուղի վարչական տարածքում, օգտագործվում են իրենց հողատարածքները, հետեւաբար պետք է աշխատեն իրենք:Ճանապարհը փակած նախկին աշխատակիցների հետ մինչ այս պահը դեռ ոչ ոք չի հանդիպել, տեղում աշխատում են իրավապահները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել