Panorama.am-ը գրում է.

Պաշտոնական Կիևը դեսպաններ չունի 16 երկրներում:

UNN-ի փոխանցմամբ,  Ուկրաինայի ԱԳ  նախարարությունը հրապարակել է այդ երկրների ցանկը` Հայաստան, Ռուսաստան. Ղրղզստան, Հունաստան, Դանիա, Էստոնիա,  Լատվիա, Իռլանդիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Եթովպիա, Պերու, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ալժիր, Կուբա:

ԱԳՆ-ն նշել է, որ արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար նշանակեը երկարատև ու մի քանի փուլից բաղկացած գործընթաց է` թեկնածուների ընտրութուն, նրանց թեկնածության վերաբերյալ նախագահի համաձայնություն,  ընդունող երկրներից ագրեմանի ստացում, նախագահի հրամանագրի պատրաստում:

Հիշեցնենք, որ այս պահին Ուկրաինայում ՀՀ դեսպանը Անդրանիկ Մանուկյանն է:Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է  Դենիս Ավտոնոմովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել