operativ.am-ը գրում է

Փարիզեցիների մի խումբ, որոնց թվում ռեստորանների տերեր են, դերասաններ և մտավորական վերնախավի ներկայացուցիչներ, ստորագրահավաք են սկսել, որպեսզի Փարիզի փողոցային սրճարաններն ու բիստրոները ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչվեն։

Ստորագրահավաքն ամբողջ ամառ շարունակվելու է, իսկ 2018-ի սեպտեմբերին արդյունքները հանձնվելու են մշակույթի նախարարությանը, որը կձևակերպի հայտը՝ միջազգային կազմակերպությանը ներկայացնելու համար։
Նախաձեռնության հեղինակների խոսքերով՝ փողոցային սրճարանները Փարիզի մշակութային կյանքի անքակտելի մասն են կազմում և այն տեղն են, որտեղ եռում է մայրաքաղաքի ստեղծագործական և մտավոր կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել