Մարդիկ անընդհատ հաջողակ ու երջանիկ կյանք ունենալու համար տարբերակներ են փնտրում: Հոգեբաններն առաջարկում են հետևել առաջին հայացքից հեշտ թվացող, բայց շատ կարևոր մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն կյանքը դարձնել ավելի խաղաղ, հանգիստ և ավելի երջանիկ: Սրանք շատ հեշտ կանոններ են, որոնք առանձապես դժվարություններ չեն պատճառի, սակայն կօգնեն ավելի հեշտացնել կյանքը:

Ավելի հաջողակ և երջանիկ լինելու համար կարող եք հետևել մի քանի խորհուրդների.

Ժպտացեք բոլորին և միշտ՝ ծանոթ թե անծանոթ:

Գրառեք ձեր բոլոր ծախսերը և ամսվա վերջում տեսեք՝ ինչ է ձեզ պակասում, կամ՝ ինչ կարող եք ձեզ թույլ տալ:

Օրացույցի վրա նշեք, թե այդ օրը կամ ժամին ինչ գործ ունեք:

Մինչ սննդամթերքի խանութ գնալը՝ անպայման սնվեք:

Աշխատասեղանի տակ փուչիկի նման գնդակ դրեք: Ամեն անգամ, երբ հոգնում եք, հանեք կոշիկները և ոտքերով խաղացեք գնդակի հետ:

Քնելուց մեկ ժամ առաջ անջատեք բոլոր էլեկտրոնային սարքերը:

Պառկեք 20 րոպե շուտ այն պահից, երբ իրականում ուզում եք քնել:

Արթնանալուն պես ձգվեք կատվի նման, այնուհետև կանգնեք և, ըստ մարմնի թելադրանքի` իջեք առաջ և հետ, թուլացրեք մկանները, շարժեք վիզը և թույլ տվեք, որ մարմինը թուլանա: Եվ, ամենակարևորը, խորը շնչեք և արտաշնչեք 5 անգամ:

Միշտ ձեռքի տակ ունեցեք նոթատետր, թեկուզ՝ էլեկտրոնային: Սա կօգնի ձեզ ամեն պահի գրանցել գեղեցիկ և պետքական մտքերը:

Ձեր ճանապարհի գոնե կեսն անցեք քայլերով:

Աշխատեք ասել «ոչ» բոլոր այն դեպքերում, երբ ասում էիք «այո»՝ միայն ինչ-որ մեկին դուր գալու համար:

Մինչ խանութ գնալը գրեք ցուցակ՝ ինչ գնել:

Արգելափակեք այն ծառայությունները, որոնք փորձում են անընդհատ գրավել ձեզ ակցիաներով:

Ձմռան ընթացքում գոնե մեկ անգամ գնացեք սառույցի վրա սահելու: Ոչ թե հենց այնպես դա արեք, այլ գուցե իրո՞ք ձեզ դուր գա:

Ձեր աշխատավայր թարմություն տարեք. կամ երկարակյաց ծաղիկ, կամ էլ ամեն օր թարմ ծաղիկներ տարեք:

Սկսեք աշխատել, երբ արթնանում եք:

Գրագետ կարգավորեք աշխատանքային օրը:

Գտեք ժամանակ ձեզ համար

Խաղաղ, հաջողակ և երջանիկ կյանք ունենալու համար աշխատեք չանել հետևյալ բաները.

Ձերբազատվեք անընդհատ Ձեր ճիշտն ապացուցելու ցանկությունից
Մի վերահսկեք ամեն բան
Հրաժարվեք անընդհատ մարդկանց մեղադրելու ցանկությունից
Ինքնաքննադատությամբ մի զբաղվեք. հավատացեք, դուք ավելի լավն եք, քան պատկերացնում եք:

Անընդհատ և ամեն ինչից մի բողոքեք

Անընդհատ միայն մի քննադատեք

Դադարեցրեք ուրիշների վրա տպավորություն թողնելու փորձերը

Մի ընդդիմացեք փոփոխություններին

Մի պիտակավորեք

Բաց թողեք անցյալը

Գիտենք՝ սա դժվար է: Հատկապես, երբ անցյալն ավելի է դուր գալիս, քան ներկան, իսկ ապագան էլ վախեցնում է: Մոռացեք այն ամենը, ինչ եղել է, և գիտակցեք, որ ձեր ունեցածը միայն ներկան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել