Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 1 տուփ
- ձու - 3 հատ
- վանիլին - 1 թ/գդ
- ալյուր - 500 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- բուսայուղ - տապակելու համար
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Խտացրած կաթը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք ձվերը, վանիլինը և խառնում մինչև համասեռ զանգված ստանանք: Աստիճանաբար ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և խմոր ենք հունցում (պետք է ոչ շատ պինդ խմոր ստանանք, բայց այնպես, որ հնարավոր լինի գնդիկներ ձևավորել): Խմորից ուղղանկյուն ենք ձևավորում և սննդային թաղանթով ծածկում:
Խմորը 30 րոպեով սառնարանն ենք դնում, այնուհետև հանում ենք, սննդային փաթեթից ազատում և շերտերով կտրատում:
Շերտերը մի քանի կտորների ենք բաժանում և մոտ 2.5 սմ տրամագծով գնդիկներ ձևավորում:
Խորը, ոչ մեծ տապակի մեջ, այնքան բուսայուղ ենք տաքացնում (մինչև 140-150 աստիճան), որ փքաբլիթները մեջը լող տան:
Փքաբլիթները տապակում ենք՝ յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե: - Այնուհետև հանում ենք, դնում թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
Ահա և վերջ:
Ստացանք շատ համեղ փքաբլիթներ խտացրած կաթով:
Ի դեպ, քանի դեռ փքաբլիթները տաք են, պետք է շաքարի փոշի ցանել և մատուցել: Տվյալ բաղադրատոմսից ստացվում է 40 փքաբլիթ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել