Մասնագետների խոսքերով՝ ցածրահասակ մարդիկ բացարձակ իզուր են նախանձում իրենց բարձրահասակ ընկերներին։ Բանն այն է, որ ֆիզիկական նման ցուցանիշները քիչ վնաս չեն բերում. այդ թվում է նաև վաղաժամ մահը։

Փորձագետները բարձրահասակ մարդկանց առողջության համար հինգ գլխավոր ռիսկեր են նշել։ Առաջին հերթին, գիտնականների խոսքերով, բարձր հասակը կարճ կյանքի պատճառ է համարվում, ինչի մասին վկայում են մի որոշ հետազոտություններ։

Երկրորդը՝ ամեն ավելորդ սանտիմետրի հետ մեծանում է «քաղցկեղ» ախտորոշումը լսելու հնարավորությունը. չէ՞ որ բարձրահասակ մարդկանց մոտ օրգաններն ավելի մեծ են, իսկ ուռուցքների զարգացման համար էլ տեղը համապատասխանաբար ավելի մեծ է։

Երրորդ, բարձրահասակ մարդիկ հաճախ են տառապում առիթմիայի տեսակով, որ կոչվում է նախասրտի ֆիբրիլացիա, ինչն էլ հաճախ հանգեցնում է ինֆարկտի, կաթվածի և վաղաժամ մահվան։ Չորրորդ ու ամենավտանգավոր ռիսկը տրոմբոզներն են, որոնք խոշոր և բարձրահասակ մարդկանց մոտ ավելի հաճախ են պատահում, իսկ խցանված անոթները հաճախ մահվան են բերում։

Հինգերորդ պատճառը, որի համար ցածրահասակները չպետք է նախանձեն բարձրահասակներին՝ վնասվածքներից հետո երկարատև ապաքինումն է։ Գիտնականներն ասում են, որ դա տեղի է ունենում մեծ չափսեր ունեցող մարմնով՝ ազդակների ավելի երկար անցնելու պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել