25-ամյա Սթիվեն Քոհը՝ ԱՄՆ Արքանզաս նահագնից, դիտավորյալ ՁԻԱՀ-ով է վարակվել, որպեսզի հետագայում վարակի իր բոլոր զուգընկերներին։ Բարեբախտաբար, ոստիկանությունն իմացել է երիտասարդի ծրագրերի մասին, հաղորդում է The Sun-ը։

Սթիվեն Քոհը ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար, իսկ թեստերը ցույց են տվել, որ նա տառապում է ՁԻԱՀ-ով։ Երիտասարդն ասել է, որ մտադիր էր հնարավորինս շատ մարդկանց վիրուսով վարակել, ինչպես նաև իր կյանքը կործանել։

Սթիվենը մեղադրվում է մարդկանց առողջությանը վնասելու մտադրության, մետաֆետամին պահելու և տարածելու, ինչպես նաև մանկական պոռնագրական բնույթի նյութեր պահելու մեջ։ Սթիվենը 50 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել