168.am-ը գրում է․

Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները բավականին «լավ» է օգտագործվում ադրբեջանական քարոզչության կողմից: Այս մասին ֆեյսբոuքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, իմ խորին համոզմամբ կրելով ուռճացված և առավելապես զգացմունքային բնույթ, ինչպես նկատում եք, բավականին «լավ» է օգտագործվում ադրբեջանական (ինչու չէ՝ նաև թուրքական) ագիտպրոպի կողմից, կատարված տեղային նշանակության վերադիրքավորումը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»:

Այնինչ նման վերադասավորումներ անցած տարիների ընթացքում հակամարտ կողմերի շփման գծում արձանագրվել են բազմիցս, իսկ առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ և ավելի նշանակալի մարտավարական արդյունավետությամբ:

Օրինակներ շատ կարելի է բերել, բայց ոչ հիմա և ոչ հանրային իրազեկման այս ձևաչափով: Ցավալի է նաև հանգամանքը, որ հիմա էլ ակտիվ քննարկման նյութ է դարձել ադրբեջանցի բնակիչների կողմից իբր իրենց ազատագրված գյուղ կատարած այցելության շուրջ սուլթանական ագիտպրոպի հրապարակումը, որն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանում կարծես թե էլի հասնում իր նպատակին…

Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք, հակառակ դեպքում կարող ենք ունենալ այն արդյունքը, ինչին միտված է Բաքվի քարոզչությունը»,- գրել է Սենոր Հասրաթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել