Analitik.am-ը գրում է․

«Չեմ փոշմանել, փոշմանելու բան չկա: Կար գաղափար, կար նպատակ»,-այսօր՝ հունիսի 8-ին, դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կասի ՊՊԾ գունդ մտնելու մասին, ինչի արդյունքում իր առողջությանը ծանր վնաս հասցվեց:

«Եթե ես ասեմ, որ փոշմանել եմ, սխալ կլինի: Այդ քայլին գնալու պատճառներից մեկն էլ այն է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ինձանից 1-2 տարի փոքր տղաներն իրենց կյանքը դրեցին: Կապիտան Ուրֆանյանին չմոռանանք: Նրանք ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը, ես չէի կարող այդ ամեն ինչը մոռանալ, ուրանալ: Ես էլ իմ պարտքն եմ համարել, այս քայլով հայրենիքի նկատմամբ իմ սերը ցույց եմ տվել»,-հավելեց Պավլիկ Մանուկյանի որդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել