Գոյություն ունեն 7 հիմնական օրենքներ, որոնցով ապրում է Տիեզերքը, և դրանց չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, իսկ իմացությունը կօգնի սխալներ չգործել, հասնել ներդաշնակության ու երջանիկ ապրել:

1. Դատարկության օրենքը:

Եթե ձեզ նոր կոշիկներ են պետք, ապա դեն նետեք հները, եթե նոր հագուստ` մաքրեք զգեստապահարանը: Դուք պետք է ձեր կամքով ազատվեք ձեր նախապաշարմունքներից: Նորը գալիս է միայն այն ժամանակ, երբ դուք ազատվում եք հնից:

2. Շրջանառության օրենքը:

Պատրաստ եղեք բաց թողնել ինչ-որ բան, որ ունեք, որպեսզի ստանաք այն, ինչ ուզում եք:

3. Երևակայության օրենքը:

Նախ՝ ձեր ծաղկունքը դուք պետք է տեսնեք ձեր երևակայության մեջ: Կատարեք ձեր կատարյալ օրվա նկարագրությունը և այն ոչ ոքի ցույց մի տվեք, բացի այն մարդուց, ում վստահում եք: Այդ նկարագրությունն ինչ-որ տեղ ձեռքի տակ պահեք ու ազատ ժամանակ կարդացեք այն:

4. Ստեղծագործության օրենքը:

Մարդը բարեկեցության կարող է հասնել իր մտածողության էներգիայի, բնազդի ու երևակայության միջոցով:

5. Տալու և ստանալու օրենքը:

Եթե դուք ինչ-որ բան եք տալիս, ապա այն վերադառնում է տասնապատիկ չափով: Երբ դուք ինչ-որ լավ բան եք ստանում, շատ կարևոր է դրանով կիսվել շրջապատողների հետ: Եթե դուք ինչ-որ շնորհ ունեք ու չեք օգտագործում այն, դրանով վիրավորում եք ձեր Աստվածային էությունը:

Սեփական ունակությունների նկատմամբ պատշաճ հարգանք դրսևորելու համար դուք պետք է ուրախ լինեք ձեզ տրված շնորհների համար ու կիսեք այն ուրիշների հետ: Եթե դուք դա անում եք, դուք ավելի շատ բարիքներ եք բերում ձեր կյանք:

6. Տասանորդի օրենքը:

Տիեզերքը միշտ կվերցնի իր տասանորդը: Սա պարզապես աջակցության աղբյուրին շնորհակալության օրենքն է. Տալ 10 տոկոսն այն ամենի, ինչ ունես: Դուք երբեք չեք կարող իմանալ, թե ձեր տասանորդն ինչպես կվերադառնա ձեզ: Փողը սովորական երևույթ է: Բայց տասանորդը կարող է վերադառնալ նաև ինչ-որ մեկի հետ հաշտվելու, նոր ընկերական հարաբերությունների, առողջացման ու շատ այլ շնորհների տեսքով:

7. Ներման օրենքը:

Եթե դուք չեք կարողանում ներել մարդկանց, դուք չեք կարողանա ընդունել ձեր հարստությունը: Եթե ձեր հոգին ատելությամբ է լցված, սերը չի կարող այնտեղ իր տեղը գտնել: Դուք պետք է ազատվեք նեգատիվ զգացմունքներից, որոնք խժռում են ձեզ ու հանգիստ չեն տալիս:

Շնորհակալ եղեք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել