Armenpress.am-ը գրում է․

Հանրապետության տարածքում հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության կայքն՝  առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, հունիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հունիսի 9-10-ը, հունիսի 14-ին անձրևի հավանականությունը փոքր է, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել