«Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: 

Նրա կարծիքով՝ համանախագահները կարող են հակամարտության կարգավորման օգտին շրջել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: «Թե ինչպես՝ նրանք ավելի լավ գիտեն», նկատել է Ռարը: Իսկ ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից հնչում է պատերազմական հռետորաբանություն: «Ես դա դժվարությամբ կարող եմ դիվանագիտություն նշել, Հայաստանի վարչապետի դեպքում դիվանագիտությունն ու պատերազմական հռետորաբանությունը միախառնված է, կա ցանկություն բանակցային գործընթացում թելադրող դիրքերի հասնելու:
Բնականաբար, դժվար է այս իրավիճակում ակնկալել, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին, Ադրբեջանն այդ հնարավորությունն ամբողջությամբ մերժում է, առավելապես պատրաստ է պատերազմի, քան նման զիջումների: Բայց կա նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերակատարությունը: Այս պահին անհասկանալի է ինձ համար, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք Արցախի մասնակցության հարցի վերաբերյալ: Չի բացառվում, որ դիրքորոշումը լինի բացասական, քանի որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովի արձագանքը չափազանց անորոշ և անհասկանալի էր, Լավրովն այդ հարցի և դրա հետևանքների պատասխանատվությունը դրեց կողմերի վրա, միևնույն ժամանակ՝ կա արևմտյան ճնշում Ադրբեջանի իշխանությունների վրա, որը, հայտնի չէ, թե ինչպես կավարտվի այս հարցում»,- ասել է Ֆելենգաուերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել