«Երևանի բազմաբնակարան շենքե­րի համատիրությունների նախագահ­ները հայտնվել են խուճապային վի­ճակում: Պատճառն առաջիկայում համատիրությունների լուծարումն է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք սկսել են այս ըն­թացքում Երևանի որոշ բազմաբնակարան շենքերում թեթև կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ իրա­կանացնել: Մի շենքում վերելակն է նորոգվում, մյուսում՝ մուտքի պատերն են ներկվում, մեկ այլ շենքում էլեկտ­րալարերի հետ կապված աշխա­տանքներ են տարվում: Սրանով համատիրությունների մեծ մասը, ընտրակեղծարար նախագահները ուզում են նոր իշխանություններին ցույց տալ, թե իբր իրենք աշխատում են:


Ի դեպ, համատիրությունների լուծարմամբ ոգևորված են ոչ միայն Երևանի, այլև մարզային քաղաքների բնակիչները, նրանց մեծ մասը տարի­ների ընթացքում պարտքեր է կուտա­կել համատիրություններին և հիմա հույս ունի, որ դրանք «ջրվեն»:

ՀՀ ար­դարադատության նախարարությու­նից, սակայն փոխանցեցին, որ համատիրությունների իրավահաջորդության հարցը դեռ քննարկման փուլում է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել