168.am-ը գրում է

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ֆուջեյրայի Էմիրության ափերի մոտ կհայտնվի աշխարհում խոշորագույն արհեստական բուստախութը: Այդ մասին հայտնել է Էմիրության Arabian Business հրատարակությունը:

Համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարարության եւ Fujairah Centre for Adventures-ի միջեւ, որը Ֆուջեյրայի իշխանությունները 2017 թվականին ստեղծել են Էմիրությունում հանգստի ակտիվ տեսակների զարգացման համար:
Արհեստական խութի ստեղծման նախագիծը նախատեսված է ծովային բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման եւ ձկան պոպուլյացիայի ավելացման , ինչպես նաեւ Էմիրությունում զբոսաշրջության զարգացման եւ ԱՄԷ-ից ու արտասահմանից սուզալողորդների եւ բնության սիրահարների ներգրավման համար, նշել է հրատարակությունը եւ հավելել, որ խութի ստույգ դիրքը տակավին ընտրված չէ, բայց այն կգտնվի ափից մեկ ծովային մղոն (1,852 կիլոմետր) հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել