Սիդնեյի Milky Lane սրճարանի տերը համացանցում հետաքրքիր պատմություն էր պատմում: Սրճարանում նստած էր զույգ, որի մոտ, ինչպես հետո պարզվեց, առաջին ժամադրությունն էր: Երբ արդեն հաշիվը փակելու ժամանակն էր, տղան զգուշացնում է, որ ինքը գնում է բանկոմատից գումար հանելու: Նա դուրս է գալիս և չի վերադառնում, իհարկե ճանապարհին չմոռանալով աղջկա հեռախոսահամարը սև ցուցակում ավելացնել: Աղջիկը հուսահատ նստած էր սրճարանում՝ նայելով դիմացը դրված 100 դոլլար հաշվին:

Բայց պարզվեց, որ աշխատակիցները բավականին հասկացող մարդիկ են, որոնք ոչ միայն նրանից գումար չվերցրին, այլև հյուրասիրության կտրոն տվեցին, որպեսզի հաջորդ անգամ նա վերադառնա՝ իր հետ բերելով ավելի հաջողակ տղամարդու:

Հետո աշխատակից աղջիկներից մեկը նրան հրավիրեց զբոսանքի և կոկտեյլ խմելու, որպեսզի լիովին մոռացվի տհաճ պատմությունը: Սրճարանի տերը ֆեյսբուքյան գրառման մեջ վատաբանեց տղային և ասաց, որ իր աշխատակիցները լիովին ճիշտ են վարվել և ինքը հպարտանում է: Նա հուսով է, որ հաջորդ անգամ աղջիկը կգա իսկական տղամարդու հետ և չի հայտնվի նման տհաճ իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել